Մեծ Բրիտանիայի Նոթինգհեմի համալսարանի գիտնականները մշակել են քաղցկեղի բջիջների վրա ազդելու քիմիական մեթոդ, որն ակտիվացնում է գեների աշխատանքն ու հակազդում ուռուցքի աճին:

Հետագայում այդ աշխատանքը դրվելու է քաղցկեղի բուժման նոր միջոցների մշակման հիմքում, քանի որ այն թույլ կտա բջիջներին վերադարձնել առողջ վիճակը, գրում է Molecular Cancer-ը:

Աշխատանքի հեղինակների կարծիքով, մարդկային բջիջներում գեների միացումը, որոնք հանգեցնում են կրծքի քաղցկեղի, կարելի է կանգնեցնել: