Եվրոպական միությունը խորապես ափսոսում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության համար Գործողությունների համատեղ համապարպակ պլանից (ԳՀՀՊ) դուրս գալու մասին։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը։

Հայտարարությունում նշվում է, որ ԳՀՀՊ միջուկային չտարածման համաշխարհային ճարտարապետության կարեւոր բաղադրիչ է եւ վճռորոշ նշանակություն ունի տարածաշրջանի անվտանգության համար։

Քանի դեռ Իրանը շարունակում է կատարել իր միջուկային պարտավորությունները, ինչպես առ այսօր եղել է, եւ հաստատվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից 10 զեկույցներում, ԵՄ–ն հանձնառու կլինի միջուկային համաձայնագրի իրականացման ամբողջական եւ արդյունավետ իրականացումը։

Միջուկային զենքի հետ կապված պատժամիջոցների չեղարկումը համաձայնագրի անբաժան մասն է կազմում։ ԵՄ–ն բազմիցս հայտարարել է, որ պատժամիջոցների չեղարկումը դրական ազդեցություն է ունենում Իրանի հետ հարաբերություններում։