ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հաստատել է, որ Ռուսաստանը մնում է Իրանի միջուկային ծրագրի հարցով միջազգային համաձայնագրի մաս, հաղորդում է «Ինտերֆաքս»–ը։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ–ն դատապարտել է ԱՄՆ ելքը իրանական միջուկային գործարքից։ Ռուսական դիվանագիտները դրա համար հիմք չեն տեսել, քանի որ Իրանը կատարում էր իր վրա վերցված պարտավորությունները, որը հաստատում է Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը։

Իրանի միջուկային գործարքից դուրս գալու ԱՄՆ որոշման մասին ապրիլի 8-ին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա նաեւ հայտարարել է կես տարվա ընթացքում Իրանի նկատմամբ տնտեսական պատժամնիջոցները վերսկսելու մասին։