Ճապոնական Mac Otakara պորտալը հրապարակել է Apple-ի նոր սմարթֆոնի լուսանկարը:

iPhone X Plus-ը, հավանաբար, կունենա 6,5-դյույմանոց OLED դիսփլեյ: Սարքի չափերը համադրելի են iPhone 8 Plus-ին: Սա ակնհայտ է լուսանկարից, որում երկու սմարթֆոնները կողք կողքի են դրված:

Ճապոնական պորտալի տեղեկություններով՝ iPhone X Plus-ը բնօրինակային մոդելից 0,2 մմ-ով հաստ կլինի հիմնական խցիկի այլ մոդուլի պատճառով: Միաժամանակ նոր 5,8-դյույմանի iPhone X 5,8-ը նույն պատյանը կունենա, ինչ իր նախորդը: Սակայն խցիկի հաղորդիչի չափի մեծացման պատճառով օբյեկտիվն ավելի մեծ կլինի:

iPhone-ի առավել բյուջետային մոդելները, որոնց ներկայացումը նույնպես այս տարի է նախատեսված, կունենան TrueDepth խցիկ (նշանակում է՝ նաեւ Face ID տեխնոլոգիա) եւ 6-դյույմանոց LCD էկրան:

Բացի այդ՝ աղբյուրները հայտնում են, որ iOS 12-ում Face ID-ի միջոցով նույնականացումը հնարավոր կդառնա նաեւ այն դեպքում, երբ սմարթֆոնը գտնվում է ոչ միայն ուղղահայաց, այլեւ հորիզոնական դիրքում:

Apple-ի նոր գաջեթների շնորհանդեսը տեղի կունենա մշակողների WWDC 2018 համաժողովի ժամանակ, որը կանցկացվի հունիսի 4-8-ը Սան Խոսեի McEnery մամուլի կենտրոնում: