Գերմանիան ցանկանում է պահպանել Իրանի հետ միջուկային գործարքը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը՝ նշելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այլընտրանք չի առաջարկել, թե իրանական միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո Իրանն ինչ կերպ կարող է հրաժարվել միջուկային զենքի ստեղծումից, փոխանցում է Reuters-ը:

«Գործարքը գործում է: Մենք ցանկանում ենք պահպանել վերահսկողության եւ թափանցիկության կանոնները»,- ասել է Մաասը: «Սա առաձնապես կարեւոր է, քանի որ բացարձակապես հասկանալի չէ, թե ԱՄՆ-ն ինչն է դիտարկում որպես գործարքի այլընտրանք, որը խանգարում է Իրանին միջուկային զենքը զարգացնել»: