«Սասնա ծռեր»  խմբավորման անդամ Արայիկ Խանդոյանն ու Աշոտ  Պետրոսյանը մայիսի 8-ից հացադուլ են հայտարարել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արայիկ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը:

Պաշտպանի խոսքով՝ նրանք պահանջում են լայնածավալ համաներում հայտարարել եւ քաղբանտարկյալներին անհապաղ ազատ արձակել:

Նշենք, որ ապրիլի 24-ին իրավապահների կողմից ձերբակալված, «Սասնա ծռերին» աջակցելու մեջ մեղադրվող Գարեգին Չուգասզյանը 14-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է՝ քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով: