Իրանը կատարում է Գործողությունների համատեղ համապարպակ պլանի (ԳՀՀՊ) շրջանակներում իր պարտավորությունները։ Այս մասին հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն։
ԱԷՄԳ–ն ուշադիր հետեւում է իրադարձություններին՝ կապված ԳՀՀՊ–ի հետ։ ՄԱԿ Անվտանգության խորհրդի եւ լիազորված Կառավորողների խորհրդի խնդրանքով կազմակերպությունը ստուգում եւ վերահսկում է Իրանի կողմից ԳՀՀՊ շրջանակներում ստանձնած միջուկային պարտավորությունների կատարումը։
ԱԷՄԳ–ն ներկայումս կարող է հաստատել, որ միջուկային զենքի հետ կապված պարտավորությունները Իրանը կատարում է։
Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է իրանական միջուկային համաձայնագրից դուրս գալու ու Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու մասին։




























