iOS 11.4–ի կոդում հայտնաբերել են USB–ի հասանելիության սահմանափակման ռեժիմ, որը անջատում է տվյալների փոխանցումը Lightningի միջոցով, եթե գաջեթը մեկ շաբաթ չի արգելաբացվել, գրում է TechCrunch–ը։

Երբ iPhone–ը միացված է համակարգչին, երկու սարքերը փոխանակվում են տվյալներով՝ պարզաբանելով, կարող են նրանք տեղեկություններ ուղարկել միմյանց։

Եթե ոստիկանությանը կամ հատուկ ծառայություններին չի հաջողվում շրջանցել սմարթֆոնի անվտանգության համակարգը, ապա սարքը պահպանում է նյութական ապացույցը մինչեւ այն պահը, քանի դեռ մասնագետները չեն գտել այն կոտրելու միջոց։

Սակայն USB–ի հասանելիությունը սահմանափակող ռեժիմը թույլ չի տալիս ստանալ սմարթֆոնի տվյալները երկար պահպանելուց հետո, եթե այն չի արգելաբացում ինքը` սեփականատերը։

2015 թվականին Քալիֆորնիայի Սան Բերնարդինո քաղաքում էթնիկ պակիստանցի ամուսնական զույգը` Ռիզվան Ֆարուկը եւ Թաշֆին Մալիքը սոցիալական պաշտպանության կենտրոնում կրակահերթ էին բացել, զոհվել էր 14 մարդ։ Հետախուզությունների դաշնային բյուրոն առգրավել էր Ֆարուկի iPhone–ը եւ պահանջել Apple–ից տրամադրել գաջեթը կոտրելու միջոց։ Ընկերությունը հրաժարվել էր՝ չնայած դատարանի որոշմանը։ Սակայն, Բյուրոյի գործակալներին հաջողվել է գտնել կոտրելու միջոց առանց Apple–ի օգնության։