Լեհաստանում շրջվել է 12 տոննա հեղուկ շոկոլադ տեղափոխող բեռնատարը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։  

Միջադեպը տեղի է ունեցել Վարշավան Պոզնանին կապող  А2 ավտոճանապարհին։

Դեպքի վայր են ժամանել հրշեջները, որոնք շոկոլադը մաքրում են ջրով։ Ճանապարհը միայն այդպես է հնարավոր մաքրել, նկատել են փրկարարները։