Ապրանքների ներմուծման գործընթացը պետք է կատարվի եռակի ավելի արագ, ես հենց վաղը ստուգելու եմ իմ այդ հանձնարարականի կատարումը: Այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին, Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ նա հիշեցրեց, որ նախօրեին ՊԵԿ նախագահին հանձնարարել է ապահովել, որ որեւէ խոչընդոտ չլինի որեւէ ապրանք ներկրելու հարցում:

Անդրադառնալով մենաշնորհների վերացմանը, Փաշինյանը նշեց. «Այո, ներմուծման մասով որեւէ արգելք գոյություն չունի, բայց պետք է հոգ տանել, որ այդ հնարավորությունն իրագործվի, որովհետեւ կարող են լինել հանգամանքներ, որոնք կարող են խոչընդոտել այդ հնարավորությանը: Մենք մտադիր ենք զատորոշել այդ խոչընդոտները եւ վերացնել դրանք»,-հայտարարեց ՀՀ վարչապետը: