Ամերիկյան վարչակազմը որոշում է ընդունել ռուսական, իրանական, հյուսիսկորեական, չինական մի շարք կառույցների դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին, ինչպես նաեւ Թուրքիայից եւ Սաուդյան Արաբիայից կազմակերպությունների դեմ՝ նրանց մեղադրելով զանգվածային ոչնչացման զենքի չտարածման մասին ԱՄՆ ազգային օրենսդրության խախտումների մեջ: ԱՄՆ Պետքարտուղարությունը համապատասխան իրազեկումը չորեքշաբթի տեղադրել է ամերիկյան կառավարության պաշտոնական փաստաթղթերի ժողովածուում, այսպես կոչված՝ Դաշնային ռեեստրում, փոխանցում է ՏԱՍՍ-ը

Սեւ ցուցակ են մտել Գատչինայի Զենիթահրթիռային զորքերի ուսումնական կենտրոնը, Կուրսկի ՌԴ ՊՆ Կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտը, Տուլայի Սարքաշինության կոնստրուկտորական բյուրոն, զենիթահրթիռային 183-րդ գվարդիական գունդը, «ԲԱՌԼ» գիտաարտադրական կոնցեռնը: Հերթական անգամ պատժամիջոցներ են սահմանվել Գլխավոր շտաբի Գլխավոր վարչության դեմ (նախկին Գլխավոր հետախուզական վարչություն):

Ցուցակի մեջ ներառվել է ընդհանուր 28 կառույց: ԱՄՆ կառավարության պնդմամբ՝ դրանք այս կամ այն աստիճանով Իրանին, Սիրիային կամ Հյուսիսային Կորեային օգնել են թեւավոր կամ բալիստիկ հրթիռներ մշակել: