Ռուսաստանից Վրաստան էլեկտրոնային վճարային համակարգերի միջոցով ֆիզիկական անձանց փոխանցումները 2010 թ. կազմել են 528,5 մլն դոլար՝ 2009 թ. համեմատ աճելով 17,4 տոկոսով, հաղորդում է Interfax.ru  կայքը:

Ըստ Վրաստանի Ազգային բանկի տվյալների՝ Ռուսաստանից ստացվող տրանսֆերտներն ընդհանուրի 56,2 տոկոսն են։ Ընդհանուր տրանսֆերտներն աճել են 11,6 տոկոսով՝ հասնելով 940 մլն դոլարի։

Ըստ դեռեւս չճշտված տվյալների՝ 2010 թ. դեպի Հայաստան տրանսֆերտների ծավալը կազմել է մոտ 850 մլն դոլար։ Սակայն հայաստանյան տրանսֆերտների 80 տոկոսը գալիս է Ռուսաստանից։