Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մտադիր է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ փորձել Մերձավոր Արեւելքում հակամարտությունների կարգավորման ուղիներ գտնել, հայտնում է ՏԱՍՍ–ը։
«Անկասկած, մենք կօգտվենք ձեր այցից երկկողմ հարաբերությունների մասին խոսելու, տարածաշրջանում խնդիրները քննարկելու համար։ Իրավիճակը, ցավոք, շատ սուր է։ Ցանկանում եմ հույս հայտնել, որ մեզ կհաջողվի ոչ միայն քննարկել, բայց նաեւ որոնել լուծումներ, որոնք կհանգեցնեն իրավիճակի մեղմացմանը՝ բերելով սուր հակամարությունների լուծման ուղիներ գտնել»,–նշել է Պուտինը Կրեմլում Նեթանյահուի հետ բանակցություններից առաջ։
Խոսելով Երկորդ աշխարհամարտի մասին՝ Նեթանյահուն նշել է, որ պետք է հակահարված տալ «մահացու գաղափարախոսություններին»՝ ինչպիսիք են նացիզմն ու ֆաշիզմը. «Դժվար է հավատալ, որ Հոլոքոստից 73 տարի անց Մերձավոր Արեւելքում կա Իրան պետությունը, որը բացահայտ կոչ է անում ոչնչացնել Իսրայելը»,–ասել է նա։
Նեթանյահուն նշել է, որ գնահատում է Պուտինի հետ քննարկելու եւ խորհելու հնարավորությունը, թե ինչպես կարելի կլինի վերացնել տարածաշրջանում գոյություն ունեցող սպառնալիքները։




























