Եվրամիության անդամ երկրները մտադիր են պաշտպանել Իրանում աշխատող իրենց ընկերությունների շահերը եւ պատրաստ են Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ) վիճարկել ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցները: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Բենժամին Գրիվոն, գրում է ՏԱՍՍ-ը:
«Պարզ ասած՝ Եվրամիությունը պատրաստ է ԱՀԿ-ում վիճակել ցանկացած միակողմանի միջոց, որը կառնչվի եվրոպական ընկերությունների շահերին, եւ համարժեք պատասխան տալ՝ ԱՀԿ-ի շրջանակում կանոններին համապատասխան»,- ասել է նա:
Գրիվոն ընդգծել է, որ չնայած իրանական միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալուն, Ֆրասիան ու ԵՄ-ի նրա գործընկերները պայմանագիրը գործող են համարում եւ մտադիր են «ամեն գնով պահպանել այն»:
«Առաջիկա օրերը պետք է թույլ տան ԵՄ-ի մեր գործընկերների հետ մեր նախարարների աշխատանքի հաշվին ամրապնդել եվրոպական դիրքորոշումը, մասնավորապես, Իրանում գործող եվրոպական ընկերությունների մասով»,- ասել է նա:





























