Պակիստանը հուսով է, որ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակներում աշխատանքը կշարունակվի: Այս մասին չորեքշաբթի տարածած մամուլի հաղորդագրության մեջ հայտնում է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:
«Պակիստանը կարծում է, որ միջազգային պայմանագրերը եւ համաձայնագրերը անձեռնմխելի են: Նման համաձայնագրերի կամայական չեղարկումը վտանգում է երկխոսության եւ դիվանագիտության կարեւորությունը ժամանակակից վեճերի խաղաղ կարգավորման համար», - ասված է Պակիստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:




























