Բելգիայի մայրաքաղաքի Հարավային կայարանում տարհանման պատճառը կառամատույց վրա անհայտ անձի կողմից հրազենից կրակոցն է եղել, զոհեր չկան, կասկածյալը որոնվում է: Այս մասին ասվում է չորեքշաբթի Բրյուսելի դատախազության տարածած հայտարարության մեջ, որը հաջորդել է տեսախցիկների տեսագրությունների վերլուծությանը:  Նախկինում ոստիկանությունը միջադեպի պատճառ էր անվանել պայթուցիկի պայթյունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

La gare refonctionne normalement #garedumidi #bruxelles pic.twitter.com/olyYAr783h

— Jeremy Audouard (@Jeremyaudouard) 9 мая 2018 г.

 «Տեսախցիկների տեսագրությունների տվյալներով՝ Բրյուսել-Միդի կայարանում (Հարավային կայարան) անհայտ անձը չորեքշաբթի 17:00-ին գետնի ուղղությամբ կրակել է: Դեպքից հետո կասկածյալը հեռացել է կայարանից: Տուժածներ չկան, կասկածյալը որոնվում  է», - նշվում է դատախազության հաղորդագրության մեջ:

Gare du midi évacuée #Bruxelles pic.twitter.com/DeDK5kuixq

— Jeremy Audouard (@Jeremyaudouard) 9 мая 2018 г.

SNCB երկաթուղային ընկերության ներկայացուցիչը հաղորդել է, որ կայարանի աշխատանքն արդեն վերականգնվել է, գնացքների ընթացքի խափանումները շատ քիչ են:

What happens in brussels south station ? Que se passe-t-il à la gare du midi ? #brusselzuid pic.twitter.com/tBGYwZeCPv

— Marie-Pascale Dumont (@Pikapolonica) 9 мая 2018 г