Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրոյում ուղղաթիռի վթարի հետեւանքով մեկ մարդ զոհվել է, երեքը` վիրավորվել: Այս մասին հաղորդում է Globo հեռուստաալիքը:
Ըստ վերջինիս տվյալների՝ միջադեպը տեղի է ունեցել քաղաքի արեւմտյան մասում գտնվող Բարրա դը Տիժուկա լողափի մոտ: Ուղղաթիռը օվկիանոս է ընկել ափից 200 մետր հեռավորության վրա: Մինչ փրկարարների ժամանումը ջրի հոսանքը մոտավորապես մեկ կիլոմետր հեռու է տարել ինքնաթիռը:
57-ամյա օդաչու Մուրիլո Սեզար դի Կաստրո Ռեբելուն մահացել է: Մյուս երեքը ուղեւորները տեղափոխվել են մոտակա հիվանդանոց:
Արտակարգ դեպքի պատճառները պարզվում են: Ըստ ականատեսների՝ մինչեւ ընկնելը ուղղաթիռը անսովոր ցածր էր թռչում, իսկ հետո սկսեց ուժեղ ցնցվել:











