Ֆիզիկոսները հաջողությամբ քվանտային ֆիզիկայի սկզբունքների ամենազանգվածային ստուգումն են անցկացրել:

Նրանք վերիֆիկացիային ավելի քան 100 հազար խաղացողների են հրավիրել, ովքեր օնլայն խաղ են խաղացել եւ բացարձակ պատահական թվեր են ստեղծել: Այս մասին ասվում է Nature ամսագրում հրապարակված հոդվածում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Զարմանալի է, որ 90 տարի առաջ սկսված Բորի եւ Էյնշտեյնի միջեւ վեճը շարունակում է պահպանել փիլիսոփայական եւ մարդկային տարրը: Խոշոր մեքենաները եւ դետեկտորները օգնեցին մեզ բացահայտել Հիգսի բոզոնը, բայց մենք կարող ենք ստուգել տեղական ռեալիզմը միայն այն դեպքում, երբ մենք ինքներս մասնակցենք փորձերին: Սա միակ միջոցն է, որպեսզի տիեզերքը ազնիվ կերպով «իրեն դրսեւորի»», - ասել է Big Bell Test ծրագրի կազմակերպիչ Մորգան Միթչելը:

Միթչելը նրա գործընկերները նման ստուգում իրականացնելու եւս մեկ ձեւ են գտել՝ փորձին մասնակից դարձնելով մի քանի տասնյակ հազարավոր կամավորների «հավաքական միտքը», որոնք համաձայնել են պարզ համակարգչային խաղ խաղալ:

Փորձի մեծ թվով մասնակիցների շնորհիվ գիտնականները կարողացել են մոտավորապես 90 միլիոն պատահական թվեր ստանալ մի քանի տասնյակ րոպեների ընթացքում, որոնց ընթացքում աշխարհի տարբեր մասերում գտնվող 13 լաբորատորիաներում չափումներ են կատարվել:

Նրանք կարողացել են  Բելի  փորձը իրականացնել առավել բարձր ճշգրտությամբ եւ ցույց տալ, որ այս դեպքում Էյնշտեյնի գաղափարները իրականությանը չեն համապատասխանում: