Մոսկվայում Լատվիայի դեսպանատան վրա հարձակում են գործել: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին Twitter-ում հայտնել է բալթյան պետության ԱԳ նախարար Էդգարս Ռինկեւիչսը:
«Այսօր երեկոյան հարձակում են գործել Մոսկվայում Լատվիայի դեսպանատան վրա: Հարձակվողները ձերբակալվել են: Նոտա կհանձնենք Ռուսաստանի ԱԳՆ-ին՝ պահանջելով ապահովել դիվանագիտական ներկայացուցչությունների անվտանգությունն ու անձեռնմխելիությունը: Նման սադրանքներն անընդունելի են, Ռուսաստանը պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկի»,- գրել է ԱԳ նախարարը:
Embassy of Latvia in Russia was attacked this evening, two persons have been detained, Latvia strongly condemns such provocations and demands Russia to fully ensure security of Latvia’s diplomatic missions in accordance with international law
— Edgars Rinkēvičs (@edgarsrinkevics) 9 мая 2018 г.





























