Իրանի մայրաքաղաքում մահապատժի են ենթարկել 10 մարդու:
Մահապատիժն իրականացվել է Թեհրանի Ռաջաիշեհր բանտում: Մահապատժի ենթարկված 10 անձինք մեղավոր են ճանաչվել թմրանյութերի մաքսանենգության մեջ, հաղորդում է iribnews.ir-ը՝ վկայակոչելով Թեհրանի հեղափոխական դատարանը:
Վերջին 3 շաբաթվա ընթացքում թմրանյութերի մաքսանենգության եւ բռնաբարությունների մեղադրանքով կախաղան է բարձրացրել 47 մարդ:




























