ՏՏ ոլորտի թոփ-մենեջերներն ու հետազոտողները ծրագրում են ԱՄՆ վարչակազմի վրա ճնշում գործադրել արհեստական ինտելեկտի մշակման ոլորտում ներդրումներ կատարելու համար, որը, ինչպես նրանք հույս ունեն, տնտեսությունը կամրապնդի՝ դուրս չմղելով աշխատատեղերը, փոխանցում է AP-ն:
Սպիտակ տանը տեղի կունենա «Արհեստական ինտելեկտ ամերիկյան արդյունաբերության համար» միջոցառումը: Հանդիպումը կկայանա Թրամփին եւ նրա վարչակազմին ուղղված տեխնոլոգիաների մի քանի փորձագետների քննադատության ֆոնին այն բանի համար, որ նրանք գիտությանն ու տեխնիկային բավարար ուշադրություն չեն դարձնում: Նրանք մտավախություն ունեն, որ ԱՄՆ-ն կարող է հետ մնալ համաշխարհային միտումներից:




























