Տեղեկությունը, թե Երեւանում ջրից թունավորման դեպք է արձանագրվել, բացարձակ սուտ է։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին, ամենայն պատասխանատվությամբ, հայտարարեց հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանը։
«Միանշանակ սուտ տեղեկություն է։ Հազվադեպ եմ հարյուր տոկոսով որեւէ բան ասում, բայց այս անգամ, հարյուր տոկոսով ասում եմ, որ լուրն իրականությանը չի համապատասխանում»,- ասաց նա։
Նշենք, որ հայաստանյան լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել, թե Երեւանում խմելու ջրից թունավորման դեպք է արձանագրվել:
Տեղեկությունների համաձայն, ազգաբնակչությանն այս մասին ոչինչ չեն ասել՝ ավելորդ խուճապից խուսափելու համար:



























