Ազգային ժողովում պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում ներկայացրած ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Բաբայանին կփոխարինի Սպարտակ Սեյրանյանը:
Նշենք, որ ավելի վաղ ՀՅԴ խմբակցությունից մանդատից հրաժարվել էր նաեւ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Վերջինիս փոխարեն խորհրդարան կգա ՀՅԴ համամասնական ցուցակի հաջորդ հորիզոնականը զբաղեցնող Ռուզան Առաքելյանը, իսկ արդեն Արմեն Բաբայանի փոխարեն խորհրդարան կանցնի Սպարտակ Սեյրանյանը:
Հիշեցնենք, որ Աղվան Վարդանյանը մանդատը վայր դնելու դիմումը ներկայացրել է մայիսի 3-ին, ինչը նշանակում է, որ այսօր լրանում է դիմումը հետ վերցնելու ժամկետը:
Հիշեցնենք, որ Աղվան Վարդանյանը մայիսի 1-ին չէր մասնակցել Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրելու քվեարկությանը, թեեւ ՀՅԴ-ն որոշել էր կողմ քվեարկել: Նրան նաեւ հեռացրել են ՀՅԴ շարքերից:





























