ԱՄՆ-ի՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրից դուրս գալը կարող է լոկալ ռազմական հակամարտությունների հանգեցնել Մերձավոր Արեւելքում: Այս մասին հայտարարել է փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նա նշել է, որ Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակը խճճված է եւ այժմ էլ ավելի խճճված կդառնա եւ կտեղափոխվի նոր փուլ, ինչը կարող է ռազմական գործողությունների վերաճել, քանի որ Իրանի կողմից կհետեւի համապատասխան արձագանք:
Օլեգ Սիրոմոլոտովի խոսքով՝ ԱՄՆ քաղաքականությունը տարածաշրջանում ուղղված էր Իրանի «դուրս մղմանը», որը «Հզբոլլահի» հետ միասին զբաղվում է ահաբեկչության դեմ պայքարով:
ԱՄՆ-ի՝ իրանական համաձայնագրից դուրս գալը կարող է հանգեցնել լոկալ հակամարտությունների Մերձավոր Արեւելքում

Պատմություն
Թեմա
Տեղադրություն


























