Գերմանիայի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարներ Հայկո Մաասը եւ Սերգեյ Լավրովը քննարկել են Թեհրանի վրա Մոսկվայի հնարավոր ազդեցությունը՝ իրանական միջուկային խնդրի գործարքի պայմաններին հետեւելու համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մեզ համար եւ Ֆրանսիայում ու Մեծ Բրիտանիայում մեր գործընկերների համար վճռորոշ է համարվում Իրանի կողմից գոյություն ունեցող սահմանափակումների եւ պարտավորությունների հետագա լիակատար կատարումը կամ չկատարումը, որպեսզի Իրանը մնա այս համաձայնագրի շրջանակում,- ասել է Մաասը: - Մենք քննարկել ենք, թե Ռուսաստանի կառավարությունը որքանով կկարողանա այս իմաստով Իրանի վրա ազդել»:
Նրա խոսքով՝ իրանական միջուկային ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալու ֆոնին չափազանց կարեւոր է, որ մնացյալ անդամները պատասխանատվությամբ վերաբերվեն իրենց պարտավորությունների կատարմանը: «Անչափ կարեւոր է այս համաձայնությանը հավատարմությունը պահպանելը, եւ այսօր մենք խոսել ենք այս ենթատեքստում հետագա քայլերի մասին»,- ասել է նա:




























