Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Եվրոպան պետք է դադարի ԱՄՆ-ին ապավինել, հաղորդում է Sptunik International-ը:
«ԱՄՆ-ը այլեւս չի կարող պաշտպանել մեզ, Եվրոպան պետք է իր ճակատագիրը ինքը ղեկավարի, սա մեր ապագայի խնդիրն է», - ասել է Մերկելը՝ մեկնաբանելով Իրանի վերաբերյալ գործարքից ԱՄՆ-ի դուրս գալը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Twitter-ում գրել է նաեւ, որ Ֆրանսիան, Գերմանիան եւ Միացյալ Թագավորությունը ափսոսում են, որ ԱՄՆ-ն որոշել է դուրս գալ ԳՀՀԾ-ից:
Երեքշաբթի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն դուրս է գալիս Իրանի միջուկային համաձայանգրից, որը կնքվել էր վեց միջազգային միջնորդների միջոցով: Նա նաեւ հայտարարել է Թեհրանի դեմ բոլոր պատժամիջոցների վերականգնման մասին, որոնք մինչ այդ դադարեցվել էին:
Իրանը եւ միջազգային միջնորդները (Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա) 2015 թվականին ստորագրել էին փաստաթուղթ` Իրանի միջուկային խնդրի կարգավորման վերաբերյալ:
Համաձայնագրի մասնակիցները ընդունել էին Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիր: Դրա կատարումը Թեհրանին ազատում էր նախկինում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության տնտեսական եւ ֆինանսական պատժամիջոցներից, որոնք սահմանվել էին միջուկային զարգացումների պատճառով:




























