Այս նախագիծը միակն է Ռուսաստանում: Էլեկտրոնային աղջիկը կատարում է հյուրընկալի պարտականությունները եւ պատմում է ճաշացանկի մասին: Նա կարող է վերբալ եւ ոչ վերբալ ձեւով շփվել: Այժմ ռոբոտը փորձնական է տեղադրվել: Հաջողության դեպքում այն մշտապես կաշխատի, հնարավոր է մյուս ռեստորաններում եւս նմանատիպ սարքեր հայտնվեն:

Դոմոդեդովոյի մամուլի ծառայությունը նշել է, որ  «հաճելի արտաքին ունեցող ռոբոտը խելացի  է եւ արագ սովորում է. ռեստորոնաի ճաշացանկի հետ կապված ցանկացած հարցին հեշտությամբ պատասխանում էր: Աղջիկն այնքան բարեհամբույր եւ հյուրընկալ էր օդանավակայանի ուղեւորների հետ, որ գրեթե ոչ ոք առանց գրկախառնությունների եւ լուսանկարվելու չէր հեռանում»: