Հարավային Կորեայի էլեկտրոնիկայի արտադրող Samsung-ի ֆլագմանական սմարթֆոնները՝ Galaxy S9 շարքի սարքերը
վաճառվելու են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տարածքում բացառիկ կարմիր գույնով, հայտնում է Gizmochina-ն:
Բացառիկ կարմիր գույնը չինական շուկայի համար նոր Galaxy S9 եւ Galaxy S9+-ի միայն առանձանահտկությունը չէ: Նշվում է, որ սարքերի կոմպլեկտում լինելու է նաեւ Yves Saint Laurent-ի կարմիր գույնի շրթներկը:
Հաշվի առնելով այս ամենը, կարելի է հասկանալ, որ սեռի մարդկանց համար են նախատեսված այս սարքերը:
Զանգվածային գովազդային արշավը հենց այնպես չի նախաձեռնվել: Samsung-ի ղեկավարությունը վախենում է, որ այս տարվա երկրոդ կեսին ֆլագմանական սմարթֆոնների պահանջարկը կարող է նվազել:





























