Թբիլիսիում գործարկվել է «Ամուսին մեկ ժամով» ծառայությունը, որը միայնակ կանանց կենցաղային ծառայություններ է մատուցում: Սակայն ծառայության նկատմամբ հատուկ «անձնական» հետաքրքրություն են ցուցաբերել մայրաքաղաքի միայնակ բնակչուհիները, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:
Նման ծառայություններ գործում են Ռուսաստանում, Գերմանիայում եւ ԱՄՆ-ում, եւ դրանք միայն կենցաղային ծառայություններ են մատուցում:
Հատկանշական է, որ Վրաստանում հիմնականում զանգում են կանայք, որոնք ցանկանում են տղամարդկանց հրավիրել այլ նպատակներով, եւ շաբաթվա ընթացքում միայն մեկ կամ երկու անգամ են զանգում «ըստ նշանակության»:
«Մենք ստիպված էինք բացատրել, որ սա իրենց ուզածը չէ»,- ասել է ծառայության ղեկավարը:



























