Թուրքիան կշարունակի առեւտրային հարաբերություններն Իրանի հետ՝ չխախտելով ՄԱԿ-ի պահանջները: Այս մասին հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Anadolu գործակալությունը:
«Իրանի նկատմամբ պատժամիջոցների մասին ԱՄՆ որոշումը Թուրքիայի համար հնարավորություն է: Ես կշարունակեմ առեւտրային հարաբերություններն Իրանի հետ՝ հետեւելով ՄԱԿ-ի բանաձեւերին»,- ասել է նախարարը: Այսպես է նա մեկնաբանել է հինգշաբթի օրը Վաշինգտոնի՝ Իրանի վրա տնտեսական ազդեցության միջոցներն ընդլայնելու մասին որոշումը:
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է կիրառել վեց անձի եւ երեք ընկերության դեմ, որոնք, ըստ Վաշինգտոնի, կապված են «Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հետ:
Անկարան կշարունակի առեւտրային հարաբերությունները Թեհրանի հետ՝ հետեւելով ՄԱԿ-ի բանաձեւերին

Հասանելի է
русскийԹեմա




























