«Ծառուկյան» դաշինքը իհարկե, ներգրավված կլինի կառավարության կազմում: Այս մասին, այսօր՝ մայիսի 11-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, ՀՅԴ-ի հետ քննարկումները շարունակվում են:

«Մենք կադրային լավագույն լուծումները պետք է գտնենք»,-ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ դա լինելու է համաձայնության կառավարություն: