Եթե լինի բարի կամք եւ ցանկություն, ապա անգամ այս իրավիճակում հնարավոր է գործել: Այս մասին այսօր՝ մայիսի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանը՝ անդրադառնալով փաստին, որ թե վարչապետը ԱԺ փոքրամասնության ներկայացուցիչ է, եւ արդյոք նման իրավիճակը չի հանեցնի ճգնաժամի:

Նա անդրադարձավ նաեւ Նիկոլ Փաշինյանի ընտրության ժամանակ ՀՀԿ-ի քվեարկությանը, երբ ՀՀԿ 13 պատգամավորներ կողմ քվեարկեցին, թեեւ ՀՀԿ խմբակցության ղեկավարը հայտարարել էր 10+1 կողմի մասին: Կորյուն Նահապետյանը խոստովանեց, որ եղել է ընդհանուր դիրքորոշումից շեղում. «Դրա կապակցությամբ առաջիկայում կլինեն լուծումներ, այդ թվում քաղաքական»: