Ռուսաստանի նախագահի լիազորությունների ժամկետը երեք տարով ավելացնելու թեմա Վլադիմիր Պուտինի օրակարգում չկա։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «Ինտերֆաքս»–ը։
«Այն սահմանադրական հարց է այս դեպքում, եւ սա այն հարցը չէ, որը նախագահի օրակարգում է»,–ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Պուտինը վերաբերում չեչենական խորհրդարանի նախաձեռնությանը երկրի ղեկավարի երեք անգամ վերընտրվելու հնարավորության շուրջ։
«Ինքը՝ նախագահը բազմիցս խոսել է Հիմնական օրենքում փոփոխություն կատարելու հարցում իր դիրքորոշման մասին»,–հիշեցրել է Պեսկովը։
Ավելի վաղ Պուտինը հայտարարել է, որ այս պահին նա ՌԴ Սահմանադրությունում ինչ–որ փոփոխություն կատարելու ծրագրեր չունի։
Պեսկովը նաեւ հերքել է տեղեկությունը, որ մայիսի 23-ին նախատեսվում է Պուտինի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը։





























