ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Փալմդեյլ քաղաքի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, հաղորդում է Fox News-ը՝ վկայակոչելով տեղական շերիֆին:

Fox News-ը նշում է, որ դպրոցականները Twitter սոցցանցում գրառումներ են կատարում զինված հարձակվողի մասին: Դեպքի վայրում աշխատում է ոստիկանությունը:

Ըստ CBS հեռուստաընկերության տվյալների՝ առնվազն մեկ մարդ է վիրավորվել: Միջադեպի մանրամասները դեռ հայտնի չեն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: