Facebook ընկերությունը քննարկում է սեփական կրիպտոարժույթի ստեղծումը, հաղորդում է «Մեդուզա»-ն՝ վկայակոչելով ամերիկյան Cheddar հեռուստաալիքը: Կրիպտոարժույթը նախատեսվում է օգտագործել օգտատերերի կողմից վճարումներ եւ գնումներ կատարելու համար:

Այս ուղղությամբ աշխատանքներով ենթադրաբար զբաղվում է Facebook-ի փոխնախագահ, PayPal-ի նախկին նախագահ Դեվիդ Մարկուսը: Մայիսի սկզբին հայտնի էր դարձել, որ նա Facebook ընկերությունում ստանձնել է բլոկչեյնի տեխնոլոգիայի հետ կապված նոր ստորաբաժանումը: