Այսպես կոչված ձայնային օգնականների վրա հիմնված ինտելեկտուալ համակարգերի արագ տարածումը նոր կիբեր վտանգներ է ստեղծում:  Այս մասին են հայտնում տեղեկատվական անվտանգության ոլորտի հետազոտողները՝ նշելով, որ հաքերները  իրենց նպատակների համար կարող են ձայնային օգնականներ օգտագործել, հաղորդում է Planet-today-ը:

Apple-ի Siri, Amazon-ի Alexa, Google-ի օգնականը կամ շուկայում գտնվող բոլոր լուծումներն առանց բացառության խոցելի են:

Կիբեր հանցագործները մասնավորապես կարող են ձայնային օգնականներին ստիպել որոշակի թվեր հավաքել կամ բացել որոշ ցանցային ռեսուրսներ՝ անձայն ազդանշանների միջոցով նրանց հրմանաններ տալով:

Amazon-ի, Google-ի եւ Apple-ի ներկայացուցիչները նշում են, որ իրենց ձայնային օգնականները պաշտպանված են այդ հարձակումներից, սակայն գործնականում պարզվում է, որ նման հայտարարությունները հեռու են իրականությունից. հետազոտողները կարողացել են հարձակումներ իրականացնել՝ օգնականի ներկայիս տարբերակները օգտագործելով: