Քալիֆորնիայի Սան Դիեգոյի բնակիչները անսովոր բնական երեւույթի են ականատեսն եղել: Քաղաքի մոտակա ափի 40 կմ հատվածը գիշերները սկսել է լուսավորվել: Ափամերձ ջրերը վառ երկնագույն են դարձել: Բնության լուսավորությունը տեսանյութով ֆիքսել են, հաղորդում է Vesti-ն՝ հղում անելով Cnet-ին:

Կադրերում երեւում է այսպես կոչված բիոլյումենիսցենցիան է:

Ֆիտոպլանկտոնը, հատուկ ջրիմուռները կարող են լյուցիֆերին սպիտակուց արտադրել, որն էլ իր հերթին լույս է առկայծում: Վերջին տարիներին Սան Դիեգոյի մոտակայքում նման բույսերի թիվը զգալիորեն աճել է: