YouTube-ում նոր հոլովակ է հայտնվել, որտեղ Նիդերլանդների Beekse Bergen սաֆարի այգում հեպարդները հարձակվել են  երեխայի հետ մեքենայից դուրս եկած  ընտանիքի վրա, հայտնում է NOS-ը:

Կադրերում երեւում է, թե ինչպես են հետաքրքրասեր զբոսաշրջիկները, բնության պահպանության գոտու կանոններին հակառակ, որոշում ավելի մոտ հեռավորությունից նայել հանգստացող գիշատիչներին՝ դուրս գալով մեքենայից:

Սկզբում կենդանիները հանգիստ են արձագանքում այցելուներին, բայց ինչ-որ պահի սկսում են հարձակվել:

Ֆրանսիացիները հասցնում վազել մեքենայի մոտ՝ ընդամենը մի քանի մետր հեռու լինելով վայրի գազաններից: