ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ դատապարտել է իրանական «Ալ Ղուդս» ուժերի վերջերս կատարած հրթիռային հարձակումը Իսրայելի դիրքերի վրա եւ այն, թե ինչպես ավելի լավ հակազդեն տարածաշրջանում Իրանի գործողություններին: Այս մասին նշված է Սպիտակ տան մամուլի ծառայության հայտարարության մեջ, որը տարածվել է ուրբաթ նրանց հեռախոսազրույցից հետո, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Երկու առաջնորդներն էլ դատապարտել են Իսրայելի քաղաքացիներին ուղղված իրանական ռեժիմի սադրիչ հրթիռային հարձակումները: Նախագահ Թրամփը բոլոր պետություններին կոչ է արել միանալ ԱՄՆ-ին եւ Միացյալ Թագավորությանը ցուցադրելու այն, որ իրանական ռեժիմը միջազգային խաղաղությանն ու կայունությանը սպառնալիք է ներկայացնում»,- նշված է հայտարարության մեջ:

Հինգշաբթի առավոտյան Իսրայելը հարձակվել է Սիրիայում իրանական տասնյակ ռազմական օբյեկտների վրա՝ ի պատասխան Գոլանի բարձունքներում բանակային դիրքերի հրթիռակոծության: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սիրիայի կողմից իրանական «Ալ Ղուդսի» ուժերը իսրայելական բանակի առաջավոր դիրքերի վրա էին արձակել, Իսրայելի տվյալներով, առնվազն 20 հրթիռ ու այլ արկեր: Իրանական հրթիռների մի մասը  որսվել էր ՀՀՊ «Երկաթե գմբեթ» համակարգի կողմից, մյուսները մինչեւ նպատակակետ չէին հասել: Իսրայելական կողմում զոհեր եւ ավերածություններ չկան: