Այսօր՝ հունվարի 19-ին, կեսգիշերն անց, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ գլխի պատռված վերքով բուժօգնության է դիմել 21-ամյա Հռիփսիմե Մ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա ոստիկաններին հայտնել է, որ Մամիկոնյանց փողոցում գտնվող գիշերային ակումբում ծեծել են իրեն:
Պարզել է, որ հունվարի 18-ի երեկոյան նշված ակումբում, վիճաբանության ժամանակ, աղջկան ծեծի է ենթարկել ոմն Անդրանիկ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ Անդրանիկի անձը պարզելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:





























