Վրաստանի ՆԳՆ-ում կարծում են, որ 8 թմրվաճառները, որոնց ձերբակալել են Bassiani-ում եւ Cafe Gallery-ում իրականացված հատուկ գործողության ժամանակ, «սերտորեն կապված» էին նշված ակումբների հետ: Այս մասին Վրաստանի ՆԳՆ ներկայացուցիչները հայտնել են այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»:
Մայիսի 12-ի գիշերը Թբիլիսիի հանրաճանաչ Bassiani եւ Cafe Gallery ակումբներում միաժամանակ սկսվել են հատուկ գործողություններ, որոնք տեւել են մի քանի ժամ: Ինչպես հայտարարում են ՆԳՆ-ում, «քննչական գործողություններն» իրականացվել են դատարանի որոշման հիման վրա եւ սկսվել են մայիսի 12-ին մոտ 01:00-ին՝ «հենց այն ժամին, որբ քննության տրամադրության տակ եղած ապացույցներով ակումբներում տեղի է ունենում թմրանյութերի իրացումը»:
Գերատեսչությունում տեղի ունեցած քննչական միջոցառումները կապել են վերջին շրջանում Թբիլիսիում գրանցված «երիտասարդների ողբերգական մահվան հետ»:
«Ուշագրավ է, որ այս բոլոր փաստերը տեղի են ունեցել ակումբներ այցելելուց հետո: Դրանից բացի, զգալիորեն ավելացել է ակումբներ անհետաձգելի բժշկական օգնության կանչերի ցուցանիշը: Ունեցած տեղեկություններով՝ մի քանի երիտասարդներ, այդ թվում՝ անչափահասներ հիվանդանոց են տեղափոխվել թմրանյութային թունավորում ախտորոշմամբ»,- հայտարարել են նախարարությունում:
Արդյունքում՝ քննությանը հաջողվել է հայտնաբերել 8 թմրավաճառների: Գերատեսչությունից պնդում են, որ նրանք ակումբներում, այդ թվում՝ Bassiani-ում եւ Cafe Gallery-ում պարբերաբար թմրամիջոցներ են իրացրել:
Հատուկ գործողությունը սկսելուց առաջ բոլոր այցելուները զգուշացվել են, որ եթե թմրամիջոցները կամավոր հանձնեն, ապա Վրաստանի ՔՕ 260-րդ հոդվածի համաձայն՝ քրեական պատասխանատվությունից կազատվեն:
Քննության տրամադրության տակ տեսանյութեր կան, որոնք հաստատում են, որ ձերբակալվածներից յուրաքանչյուրը ակումբներում թմարմիջոցներ է վաճառել:
Ներկայումս հակաթմրամիջոցային գործողության դեմ բողոքի ցույցի ժամանակ իրավախախտումների, ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու եւ խուլիգանության համար բոլոր ձերբակալվածները ազատ են արձակվել, հայտնել են գերատեսչությունից:











