Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ, որտեղ այս պահին «Սպիտակ աղմուկ» բողոքի խախաղ ակցիան է ընթանում, ոստիկանությունը լրացուցիչ եւ հատուկ նշանակության ջոկատներն է կենտրոնացրել, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»:
Լուսանկարում, որը տարածել է «Պիրվելի» ռադիոն, երեւում է, որ հատուկ նշանակության ջոկատները տեղակայված են փողոցներում, որոնք տանում Ռուսթավելի պողոտայի, այդ թվում Կաշվեթի եկեղեցու մոտ:
Այսօրվա ակցիայի ժամանակ «Սպիտակ աղմուկ»-ի ակտիվիստները պահանջել են վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի եւ Ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիայի հրաժարականը: Ակցիայի կազմակերպիչները հայտարարում են, որ շարունակելու են բողոքի ցույցերը մինչեւ նրանց պահանջները չկատարվեն, հաղորդում է Georgia Online- ը:
«Մենք ունենք հստակ պայմաններ, որոնք չկատարելու դեպքում մենք չենք հեռանա բողոքի ակցիայի վայրից: Առաջին՝ անհապաղ իր պաշտոնը պետք է լքի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, երկրորդ՝ առանց որեւէ պայմանների պետք է հրաժարական տա ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիան, որն իր սեփական ժողովրդի դեմ բռնություն է իրականացնում, երրորդ` պետք է պատժվեն բոլոր նրանք, ովքեր պատասխանատու են 2018 թվականի մայիսի 12-ի «սեւ ուրբաթ» բռնի գործողության համար, չորրորդ՝ մենք կոչ ենք անում ժողովրդի կողմում գտնվող բոլոր քաղաքական գործիչներին, հրաժարվել իշխանության սխալ ուղուց, քանի որ մենք «Վրացական երազանքի» քաղաքական պատասխանատվության հարց ենք բարձրացնում - ասել է «Սպիտակ աղմուկի» ղեկավար Բեքա Ցիկարիշվիլին:
Թբիլիսիում «Դուրս արի փողոց հանուն մեր ազատության» ակցիան կազմակերպվել էր «Սպիտակ աղմուկ» հասարակական շարժման կողմից` որպես Bassiani եւ Cafe Gallery ակումբներում հատուկ գործողություններից անմիջապես հետո սկսված ինքնաբուխ բողոքների շարունակություն:
Այս ակումբներում արշավները կատարվել էին դատարանի որոշման հիման վրա: Հատուկ գործողության արդյունքում ՆԳՆ-ն ձերբակալել էր ութ թմրամիջոց վաճառողներին:











