ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արթուր Գրիգորյանը նշանակվել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար:

ՀՀ նախագահի հրամանագրում, մասնավորապես, ասվում է. 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.

Արթուր Գրիգորյանին նշանակել էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար:

Կենսագրական տվյալներ

Արթուր Գրիգորյանը ծնվել է 1969 թվականին Բջնիում:

Կրթություն

1990-1995 թթ. սովորել եւ ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:

Աշխատանքային գործունեություն

1987-1989 թթ. - ծառայել է Խորհրդային բանակում:

1992-1999 թթ. - Հրազդանի շրջանային ժողովրդական դատարանի դատական տեսուչ, այնուհետեւ՝ գրասենյակի պետ։

1999-2007 թթ. - ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կոտայքի մարզային բաժնի պետ։

2007-2008 թթ. - ՀՀ վերահսկիչ պալատի իրավաբանկան վարչության բաժնի պետ, ապա՝ երրորդ վարչության պետի տեղակալ։

2008-2010 թթ. - ՀՀ վերահսկիչ պալատի ութերորդ վարչության պետ։

2010 թ. հունիսի 28-ին ՀՀ Նախագահի հրամանգրով նշանակվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար[1]՝ պաշտոնավարելով մինչեւ 2012 թ. հունիսի 16-ը։:

2006 թվականից ԲՀԿ անդամ է, ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ։

Պարգեւներ եւ կոչումներ

ՀՀ Նախագահի շնորհակալագիր (2009)։

Արդարադատության փոխգնդապետ:

Ամուսնացած է, ունի երկու զավակ։