Մերձմոսկվայի Վոլոկոլամսկ քաղաքում մայիսի 12-ին՝ շաբաթ, կրկին «Յադրովո» աղբավայրի փակման համար հանրահավաք է անցկացվել: Նույն օրը անհայտ անձինք կրակել են աղբավայր ուղեւորվող աղբատարի վրա, հայտնում է DW-ն :

Ընդհանուր առմամբ բողոքի ակցիային մասնակցել է մի քանի հարյուր ակտիվիստ: Նրանք պահանջել են  փակել «Յադրովո» աղբավայրը, որը դեռ շարունակում է իր աշխատանքը:

Մասնավորապես, ակտիվիստները պահանջել են պատասխանատավության ենթարկել  Վոլոկոլամսկի օդի աղտոտման եւ բնակիչների վատ ինքնազգացողության համար: Միեւնույն ժամանակ, իշխանության ներկայացուցիչները աղբավայրի  դեմ հանրահավաքին չեն մասնակցել:

Հաջորդ հանրահավաքը, որին պատրաստվում են դուրս գալ Մերձմոսկվայի մի քանի քաղաքների բնակիչներ, պետք է անցկացվի մայիսի 26-ին:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը» նույն օրը անհայտ անձինք կրակ են բացել «Յադրովո» ուղեւորվող աղբատարի վրա: Վնասվել են մեքենայի ապակիները, վարորդը նախաբազկի շրջանում թեթեւ վնասվածք է ստացել: Հարձակվողները որոնվում են: