Telegram մեսենջերի արգելքի պատճառով Alibaba ընկերության ենթացանցերի արգելափակումը վերացվել է։ Այս մասին հայտնել են «Ռոսկոմնադզոր»-ի մամուլի ծառայությունից։

«Telegram-ի նկատմամբ դատարանի վճռի կատարման համար համալիր միջոցառումների շրջանակներում «Ռոսկոմնադզոր»-ը վերացրել է Alibaba ընկերության ենթացանցերի արգելափակումը (շուրջ 8,2 հազար IP-հասցեներ)։ Սրա հետ մեկտեղ Telegram-ի IP-հասցեները, որոնք գտնվում են տվյալ ենթացանցի կազմում, ամբողջությամբ կարգավորվել են ու արգելափակվում են»,-նշված է հաղորդագրությունում։