Ադրբեջանի Ղազախի շրջանի N զորամասի զինվոր Ռամին Գուլիեւը վիրավորվել է զենքի անգույշ օգտագործման պատճառով:

Ինչպես հայտնել է հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայության պետի տեղակալ Թեյմուր Աբդուլաեւը, զինվորի վիճակը միջին ծանրության է, հաղորդում է Trend-ը:

Աղբյուրը չի հայտնում, թե որտեղ է եղել միջադեպը:

18-ամյա Գուլիեւը ծառայության էր զորակոչվել Ջաբրայիլի շրջանային զինկոմիսարիատից, փաստի առիթով հետաքննություն է ընթանում: