Մահացել է Հայաստանի ամենատարեց բնակիչը՝ 117-ամյա Ֆարանգ Բաղդասարյանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արարատի մարզի Նոր Կյանք համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը:
Ֆարանգ տատի մասին NEWS.am-ը գրել էր այս տարվա հունվարին: 117-ամյա հայուհին աշխարհի ամենատարեց մարդկանցից էր: Ֆարանգ տատը ծնվել է 1901թվականին Իրանում, բնակվում էր Արարատի մարզի Նոր Կյանք համայնքում:











