Ադրբեջանցի հայտնի ռազմական լրագրող Իլհամ Խուդիեւի հանդեպ քրեական գործ է հարուցվել: Նա մեղադրվում է քրեական օրենսգրքի յուրացում եւ վատնում հոդվածներով: Պատասխանատվությունից խուսափելու պատճառով Խուդիեւի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Տվյալ պահին հետախուզական միջոցառումներ են անցկացվում՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ, գրում է ադրբեջանական APA գործակալությունը:
Խուդիեւը լրագրողական գործունեությամբ զբաղվում է 1987թ.-ից: 1991-98թ. նա աշխատել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում որպես լրագրող, 2008-ից «Ընտանիք եւ առողջություն» հանդեսի խմբագիրն է: Նա «Ստեփանակերտն Իլհամ Խուդիեւի պատկերացմամբ» կայքի ղեկավարն է:





























