Թուրքիայում ԱՄՆ նոր դեսպան Ջոզեֆ Ռիկարդոնեն Անկարա կմեկնի հունվարի 20-ին։ Նա լավ է ճանաչում Թուրքիան եւ տիրապետոuմ է թուրքերենին, գրում է ТРТ-ն։
Ավելի վաղ նոր դեսպանն Ինջիրլիքում «Երկաթե մուրճ» ռազմական գործողության շրջանակներում աշխատում էր իբրեւ ամերիկյան եւ թուրքական հրամանատարությունների քաղաքական խորհրդական։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, 2010 թվականի դեկտեմբերի 30-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հաստատել էր Ռիկարդոնեի՝ Թուրքիայում ԱՄՆ դեսպանի թեկնածությունը։ Նրա նշանակմանը դեմ էր արտահայտվել ԱՄՆ-ում հայկական լոբբին։





























