Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Եվրասիական տնտեսական միության իր գործընկերներին կոչ է արել մինչեւ այս տարվա վերջ ծրագրեր ստորագրել գազի, նավթի եւ նավթամթերքի միասնական շուկաների ձեւավորման վերաբերյալ: Այս մասին նա հայտարարել է երկուշաբթի օրը Սոչիում կայացած ԵԱՏՄ-ի գագաթնաժողովին, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
«Ցավոք, բարձր մակարդակով քննարկման համար կրկին պատրաստ չեն գազի, նավթի եւ նավթամթերքի միասնական շուկաների ձեւավորման ծրագրերը: Հույս ունենք, որ մինչեւ այս տարվա վերջ մենք կստորագրենք այս հիմնարար փաստաթղթերը», - ասել է Լուկաշենկոն:




























